5/25/15

Շախմատի ուսուցիչ ընկեր Շամշյանը կամ Շախշախ թագավորը

Կյանքը շախմատային խաղ է.
վերջում և´ արքան, և´ զինվորը
դրվում են նույն արկղում...
                                               Անհայտ հեղինակ

Շախմատի ուսուցիչ ընկեր Շամշյանը
կամ Շախշախ թագավորը

Երեխաներ
եթե ուզում եք
շախմատում
և հատկապես կյանքում
փառահեղ թռիչքներ ունենալ
ասենք
շախմատի ձիուկի
աներևակայելի
և անկասելի
թռիչքի պես
գրեք և միշտ հիշեք
շախմատային էտյուդ հիշեցնող
իմ գոհար միտքը

խաղի ավարտից հետո
արքան և զինվորները
ոտքով վերադառնում են
նույն տուփ

No comments:

Post a Comment