9/15/16

աղոթք

ես խանդում նախանձում եմ ոմանց
ինձ նախանձում խանդում են ոմանք

հայր
ով բանաստեղծության աստված
համենայնդեպս ներիր ինձ
իմ մեղանչումները
բացարձակապես անհիմն են
նրանք չունեն արժանիքները
իմ արհամարանքի

ներիր նաև նրանց
ովքեր ինձ են մտոք կշտամբում
նրանք չգիտեն թե ինչ են անում

No comments:

Post a Comment