Դիցաբանության ու Կրոնի գրադարան
Ընթերցանությունը խրախուսող էսսե գրելու գաղափարը, նաև մրցանակի հանգամանքը, էնքան ինձ ոգևորեց, էնքան ինձ ոգեշնչեց, որ հիմա՝ մտահղացումների, ցանկությունների, երազանքների, առաջարկությունների անտակ ջրհորը ընկած թռչնի պես, չգիտեմ ճիշտ կողմնորոշվելիքս ու հստակ անելիքս։
Բայց, հաստատ, չեմ պատմի իմ առաջին գրքի մասին, որ ինքս եմ վեց տարեկանում ինձ համար գնել. որովհետև՝ այդպես էլ, շատ անհետաքրքիր գրքերի պես, մինչև վերջ չկարդացի։
Հաստատ չեմ պատմի, թե ինչպես, ինչ խորամանկությամբ, մեծ աղջկաս հրապուրեցի ու կապեցի գրքին, ու մեկ էջ, մեկ հեքիաթ կարդալու համար՝ նրան այլևս 100 դրամով չեմ կաշառում. որովհետև՝ նույն հնարամտությունս քոռ կոպեկի արժեք չունեցավ՝ միջնեկ աղջկաս դեպքում, ու դեռ չգիտեմ էլ՝ նրա՞ն ինչպես եմ ներքաշելու դեպի գրքերի աշխարհ։
Հաստատ, չեմ պատմի, թե ինչպես երկու տարի, անընդհատ, համառորեն գրոհում էի մեր մարզային գրադարանի վրա՝ ընկերոջս թարգմանած, շատ լավ թարգմանած գրքի երկու օրինակից գոնե մեկը ձեռք գցելու, կարդալու համար, հո երկուսն էլ չէի՞ կարդալու. որովհետև՝ գրքերը հիմա թանկ են, որովետև՝ գրադարանները չեն կարող գրքի շատ օրինակներ ձեռք բերել, որովհետև ամոթ է՝ ընկերս, որ իմանա՝ կասի՝ տնաշե՛ն, բա ձեն հանեիր՝ կնվիրեի, որովհետև՝ մեր քաղաքում գրադարանները քիչ են գրախանութների պես, որովհետև՝ Արթիկի չափ բնակչություն ունեցող մեր թաղամասում գրադարան չկա, ու բոլոր գրադարանները քաղաքի կենտրոնում են, ու քաղաքի կենտրոնի բոլոր գրադարանները դեռ քսաներորդ դարի են՝ փոշոտված, իրենց դարը ապրած գրքերով ու փոշու էլ ավելի հաստ շերտով երեսապատված, եղերամայրեր հիշեցնող, մի կերպ գործ ճարած, անհավես գրադանավարուհիներով։
Լավ, հիմա՛՝ իմ երազանքի մասին. քանի որ ես եմ երազողը՝ թո՛ղ որ իմ երազած գրադարանը լինի հենց Գյումրիում, թեպետ կարևոր էլ չէ, թե Հայաստանի որ բնակավայրում այն կլինի. դիցուք՝ Մեծամորում, Քարահունջում կամ Գանձասարում, բայց լինի՛։

«Դիցաբանության ու Կրոնի գրադարան»
Համացանցում նման անունով հարցում փնտրելու գայթակղությունը չունեցա։
Հավանաբար, երկրագնդի ինչ-որ մի վայրում նման գրադարան արդեն կա. ասենք՝ Հնդկաստանում, Չինաստանում կամ Եգիպտոսում։ Կամ՝ չկա, ո՞վ գիտե։
Ինչևէ...

Իմ երազանքների, նախասիրությունների գրադարանը ոչ միայն խիստ արդիական, տեխնիկական միջոցներով գերհագեցած գրադարան է լինելու, այլ նաև՝ կրթամշակութային, գիտահետազոտական ինստիտուտ, այլ նաև՝ հին քաղաքակրթություններն ուսումնասիրող կենտրոն, այլնաև՝ բոլոր առասպելներն ու հավատալիքներն ու էպոսներն ու կրոնները մեկտեղող ու կիզակետող մեհյան, այլ նաև՝ միակ Արարչին փառաբանող ու գովերգող տաճար։
Եվ այդ գրադարանն անպայման լինելու է Հայաստանում. որովհետև՝ Սրբազան Օրնքների Երկիրը մենք ենք, Նաիրին մենք ենք, Հայասան մենք ենք, Պորտասարը մենք ենք, Սասնա Ջոջանց Տունը մենք ենք, Զվարթնոցը մենք ենք, որովհետև՝ շումերների ծնողներն ու ժառանգները մենք ենք, որովհետև՝ արմենները մենք ենք, խեթերը մենք ենք, որովհետև՝ հիքսոսները մենք ենք, ուրարտացիները մենք ենք, ամաղեկացիները մենք ենք, որովհետև՝ Հնդկաստանին վեդաները նվիրողները մենք ենք, որովհետև` Զրադաշտն ու Բուդդան մենք ենք...
Ինչևէ, գյումրեցին ասում է՝ լավ երազանք է, թե որ կատարվի։
Թող որ կատարվի…

No comments:
Post a Comment