գրական փուչիկ մի փչեք
մեղք է
*
տիեզերքի ստեղծման համար
արարիչը մրցանակ չի ստացել
*
խթանիչներից միայն
բառի խեժահոտը
*
բառերի իմ հավաքածուում
ամենաթրթռուն կյանքով լեցուն
ազատագրված բառը
խանդաղատանքն է
*
բանաստեղծական պատկերներն ու բանաստեղծական բառերը բանաստեղծությանը հակացուցված են
*
Րաֆֆու ժամանակներից սկսած ամենակենսունակ համքարությունները գրականամերձ շինիչ ջոկատներն են
*
Ժամանակակից հայ գրողները բաժանվում են 2 խմբի
երևանածին երևանամերձ ու մնացած մանրմունր թյուրիմացությունները
*
բացառված չէ որ գրագողությունը համայնական անպարփակ գրի նկատմամբ բուռն սիրո գիտակցական կամ անգիտակցական դրսևորում լինի
*
մեր գրականության ինքնամաքրման մեխանիզմները աշխատում են բավականաչափ դանդաղ հոգեմաշ սակայն աշխատում են

օրուելյան
բոլոր բանաստեղծներն էլ տաղանդավոր են սակայն որոշ բանաստեղծներ ավելի տաղանդավոր են
*
այս բանաստեղծության առաջին մի քանի տողը ավելորդ է
մյուսի վերջին մի քանի տողը
երրորդի դեպքում միջնամասերը
չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ
*
մյուսի վերջին մի քանի տողը
երրորդի դեպքում միջնամասերը
չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ
*
Հակոբ Մովսեսի սխրանքներից մեկը
նա ուղղակիորեն պայթեցրեց մեր բանաստեղծության ավգյան ախոռը
*
ավելի հեշտ է ոստոտ գերանից մի փչան պարծենկոտ երկարաքիթ մարդուկ տաշելը քան ինքնահավան սնապարծ գրչակից բանաստեղծի նման մի բան ձևելը
երդվում եմ ցախեսի շարիկովի ու ֆրանկենշտայնի արևներով
*
ծեքծեքուն բանաստեղծությունների հեղինակներին
հարկ է որ մի լավ ճիպտահարեն
*
կէղնի չի էղնի
մե անպետք
մե այլանդակ
մե անբախտ
մե պարապ
մե բլնգած
բանաստեղծությունըմ կէղնի
*
աշխարհում ամենատխուր մարդը չճանաչված ու չգնահատված բանաստեղծն է
Գյումրիում մեկ-երկուսին ճանաչում եմ
որպես կանոն չափից դուրս ջղայնացնելու աստիճան այդ մարդիկ համեստ են ու ծույլ
*
շինծու բանաստեղծությունն արհեստական ծաղիկների պսակ է
շինած բանաստեղծությունը բնական ծաղիկների
երկուսն էլ փուչ են և անիմաստ
ու դրանք դրվելու են այդպիսի բանաստեղծություններ բստրող բանաստեղծների շիրմաքարերին հենց կենդանության օրոք
*
ի՞նչ երազներ են տեսնում
դիահերձողը
գերեզմանափորը
մեռելի վրա կարդացող տերտերը
*
100 տարի անց էլ Չարենցը դեռ կործանում ու մաքրում է
*
*
Վարդս սփյուռքի նախարար է դառնալու

բանաստեղծություն գրելու ձենը
առաջին հնգամյակում երկարաշունչ ծավալուն բանաստեղծություններ գրեք
երկրորդում կարճ ու համառոտ
երկրորդում կարճ ու համառոտ
հետո բառերով գրեք
*
ի՞նչ երազներ են տեսնում
դիահերձողը
գերեզմանափորը
մեռելի վրա կարդացող տերտերը
*
100 տարի անց էլ Չարենցը դեռ կործանում ու մաքրում է
*
գրական մրցանակ երբեք չեմ ստացել
ոչ մի անգամ
ոչ մի թերթից կամ ամսագրից
ոչ մի հիմնադրամից կամ գրական ու ոչ գրական կազմակերպությունից
պատահել է տխրել եմ սակայն մի քանի վայրկյանով ուրեմն արժանի չեմ եղել ու վերջ
չեմ էլ մտածել անարդարությունների կամ հաշվենկատ ժյուրիների մասին
կուրծք չեմ ծեծել բերանս շաղ չեմ տվել ասեմ որ նման պահվածքը հին գյումրվա ավանդույթ է գյումրեցի բոլոր պոետներն են այդպիսին

հիմա ամենակարևորի մասին
բանաստեղծի ամենամեծ պարգևը բառի շնորհած տիեզերական արքայությունն է
թե չէ ինչ անիմաստ հրմշտոց ինչ ֆլանֆստան
իրավ բանաստեղծի մեջ պիտի անպայման զնգզնգան արարումը ծաղկումը ներումը գորովանքը ու գութը
թե չէ ինչ անիմաստ հրմշտոց ինչ ֆլանֆստան
իրավ բանաստեղծի մեջ պիտի անպայման զնգզնգան արարումը ծաղկումը ներումը գորովանքը ու գութը
*
երեկ Վարդիս ես էի քնեցնում
փղի ձեն հանեցի
արջի գայլի ոչխարի
փղի ձեն հանեցի
արջի գայլի ոչխարի
նույնիսկ մեկ օրական գառնուկի
շան կատվի աքլորի առյուծի մկան ընձուղտի ցլի մեղվի ձիու
նույնիսկ արբունքի գագաթնակետին հասած անզուսպ հովատակի
հետո Վարդս առաջադրանքս բարդացրեց
ուզեց իմանալ ի՞նչ ձայներ են հանում
կարմիրը կապույտը դեղինը
արևը լուսինը գիշերը բարձը
ձեռքը աչքը մահճակալը պատը
շենքը պատուհանը և այլն և այլն
ասեմ որ վերջում ես ինքս ինձնից հիացած էի

ցերեկը քնից զարթնել ինձ չէր տեսել
երբ միացրի հեռախոսս
լացակումած աղաչում էր
պապա տուն արի
պապա տուն արի
*
միջակությունները երբեք չեն կասկածում
*
գրական միջակություններ չկան
եթե կան էլ մեր մեջ ասած նրանց պետք է սիրել փաղաքշել գուրգուրել խնամել
նրանք ընդամենը զրկվածներ են
զրկված են գրական ճաշակից հոտառությունից քիմքից չափի զգացողությունից և էլի մի քանի կարևոր բաներից
նրանք ընդամենը ամբարտավան են ու փառատենչիկ
քիչ կարդում բայց ահավոր շատ են գրում
հիմա չեմ հիշում ով է ասել սակայն լավ է ասել նրանք պարզապես հոգեկան հիվանդներ են իսկ հիվանդներին պետք է սիրել փաղաքշել գուրգուրել ու խնամել
ըստ դաոի մենք չէինք իմանա ճանաչի կարդա գրականության շնորհալիներին եթե չլինեին գրական միջակությունները
վայ ներողություն զրկվածները
*
երեխաներն ավելի սիրելի և թանկ են քնած ժամանակ
*
աներանքդ որ մեղու են պահում կինդ ավելի քաղցրանում է
*
նորից անձրև եկավ
արդեն անտանելի է
չենք կարող լիարժեք մարդավարի շոգը վայելել
*
Վարդիս բոցերից
պա էնքան կերա որ սովացա
աղը տուր ուտեմ նայեմ աղի է
քամին էկել է որ կողքս տիտի
և ամենահրաշքը
գդալներով յուղ է ուտում բայց լյուղ է ասում
մա լյուղ կուզեմ
*
սափրվեցի
մազերս խուզեցի
լողացա
մի խոսքով
ես լրիվ կազմ ու պատրաստ եմ
կինս կարող է
ծննդատուն գնալ
վերջապես
*
փոքր աղջիկս
վերջին կաթնատամն էլ
ինքնուրույն
հեռացրեց
եվ ուզեց
որ այսուհետ
իր բոլոր նոր ատամները
սեղանատամ լինեն
*
կարծես չտես լինեմ
երրորդս ուշանում է
*
կրակը ընկա
երբ փոքր աղջկաս ասեցի
որ շամպայն ենք խմելու
երկու ժամ էլ
երկու րոպեն մեկ
աղաչագին կրկնում է
թե երբ եմ բացելու շամպայնը
խելագարվել կարելի է
*
մերոնց էինք գնում
մի տան մոտ
ծաղկեպսակներ
կային
և մի շքեղ դագաղի կափարիչ
փոքր աղջիկս թե պա
էս զարդատուփո՞վ են թաղելու
*
Հերակլեսին սպասելիս
խոհանոցի պատուհանը բացում եմ
որ ծխախոտի ծուխը դուրս գա
կնոջս տհաճ է
երեխաներիս վնասակար
բայց անընդհատ ծխացող
քաղաքային աղբանոցն է
իր գարշանքով տուն լցվում
*
Նախամուսնական
վերապրուկ
երազներում
նորից
սիրահարվում
եմ
*
ես մեղավոր չեմ
որ աղջկաս պահած կոնֆետները
գտնում եմ
*
Գյումրիում
զարմանալի գարուն է
չծաղկող ծառերն են ծաղկել
*
Մխիթարական
որ քսաներկու տարի էլ
ինձ երիտասարդ բանաստեղծ կոչեն
վաթսունամյակիս
մխիթարական նվերը
անպակաս կլինի
No comments:
Post a Comment