եթե
մեծամասամբ
ես կարճ եմ գրում
ապա կարող եմ ինձ արտոնել նաև
երկար գրել
մեծամասամբ
ես կարճ եմ գրում
ապա կարող եմ ինձ արտոնել նաև
երկար գրել
*
քանի որ
գրականությամբ չեմ վաստակում
գրականությունն էլ
ինձ և ինձպեսներին
հազվադեպ կվաստակի
քանի որ
գրականությամբ չեմ վաստակում
գրականությունն էլ
ինձ և ինձպեսներին
հազվադեպ կվաստակի
*
եթե
հայրենական արտադրության
բանաստեղծություն գրողները
ինձ պես են մտածում և զգում
որ իրենք բացառիկ երևույթ են
որ իրենց գիրը կհարատևի դարեր
ապա ես կարող եմ
արտոնել ինձ
այդպես չմտածել
հայրենական արտադրության
բանաստեղծություն գրողները
ինձ պես են մտածում և զգում
որ իրենք բացառիկ երևույթ են
որ իրենց գիրը կհարատևի դարեր
ապա ես կարող եմ
արտոնել ինձ
այդպես չմտածել
*
եթե
արդեն չափանիշ է
որ իրավ բանաստեղծը
պետք է հազար ու մի լեզվով թարգմանվի
և շարունակ մրցանակներ ստանա
ապա ես կիսատ-պռատ բանաստեղծ եմ
արդեն չափանիշ է
որ իրավ բանաստեղծը
պետք է հազար ու մի լեզվով թարգմանվի
և շարունակ մրցանակներ ստանա
ապա ես կիսատ-պռատ բանաստեղծ եմ
*
բանաստեղծական մտահղացումներս
իրար հրմշտում
ժամ առաջ ուզում են
մարմին հագնել
իրար հրմշտում
ժամ առաջ ուզում են
մարմին հագնել
ես ինձ
կարող եմ թույլ տալ
ստեղծագործական
արդյունավետ ծուլություն
կարող եմ թույլ տալ
ստեղծագործական
արդյունավետ ծուլություն
*
սեպտեմբերյան մի գիշեր
հասկացա
որ թեպտև ողջ
բայց վաղուց մեռած եմ
հասկացա
որ թեպտև ողջ
բայց վաղուց մեռած եմ
ահա
մի քանի տարի էլ
գարնանը
սիրտս վարդի պես չի բացվում
և մարմինս չի լսում
մոտեցող աշնան
ոտնաձայները
մի քանի տարի էլ
գարնանը
սիրտս վարդի պես չի բացվում
և մարմինս չի լսում
մոտեցող աշնան
ոտնաձայները
հնարավոր է
ես ամեն օր
կամաց-կամաց մահացել էի
իմ անաստված առօրյայից
հարազատ քաղաքում
տանը
աշխատատեղում բանտված լինելու զգացողությունից
ես ամեն օր
կամաց-կամաց մահացել էի
իմ անաստված առօրյայից
հարազատ քաղաքում
տանը
աշխատատեղում բանտված լինելու զգացողությունից
բացառված չէ նաև
որ աղքատությունը
դժվարությամբ մարվող վարկերը
և չնչին պարտքերը
ինձ մի քիչ սպանեցին
որ աղքատությունը
դժվարությամբ մարվող վարկերը
և չնչին պարտքերը
ինձ մի քիչ սպանեցին
գուցեև
ալկահոլը ծխախոտը
քայքայվող լյարդս
և մազաթափվող ցայլքս
դանդաղորեն սպանեցին ինձ
ալկահոլը ծխախոտը
քայքայվող լյարդս
և մազաթափվող ցայլքս
դանդաղորեն սպանեցին ինձ
ենթադրելի է
որ հայրենիքիս
արդեն ժամանակավոր իշխանությունը
ինձ սպանեց
նա մեռցնելու
հազար ու մի հնար գիտի
որ հայրենիքիս
արդեն ժամանակավոր իշխանությունը
ինձ սպանեց
նա մեռցնելու
հազար ու մի հնար գիտի
որոշակիորեն
հստակ
չեմ կարող ասել
թե ով կամ ինչը ինձ սպանեց
հստակ
չեմ կարող ասել
թե ով կամ ինչը ինձ սպանեց
*
հոկտեմբերի լուսաբացներին
կռահեցի
որ մեջքի ցավը կարող է մուսա լինել
բայց չհասկացա
հոկտեմբերը մե՞ղր է
թե ընկույզ
կռահեցի
որ մեջքի ցավը կարող է մուսա լինել
բայց չհասկացա
հոկտեմբերը մե՞ղր է
թե ընկույզ
*
անձրևների կեղեքումից առաջ
պայծառակերպությունը նոյեմբերի
թիթեռ է
որ գորովանքով
հանդարտորեն իջել է դեմքիս
պայծառակերպությունը նոյեմբերի
թիթեռ է
որ գորովանքով
հանդարտորեն իջել է դեմքիս
No comments:
Post a Comment