5/16/15

Ի տարբերություն ստրուկի

Ի տարբերություն ստրուկի`
Ես տուն ունեմ, առայժմ:

Ինձ ոչ ոք չի գերեվարել,
Եվ ընտանիքս կործանել, առայժմ:

Ինձ չեն վաճառում,
Ճիպոտահարում, կտտանքների ենթարկում, առայժմ:

Ես աշխատանք ունեմ,
Սովամահ չեմ լինում, առայժմ:

Կյանքը կարող եմ բարեբանել,
Երկիրն ու երկինքը գովերգել, առայժմ:

Երիտասարդ ուժերիս վստահել,
Երբեմն քաջ լինել առայժմ:

Ինքս ինձ ազատ մարդ համարել,
Եվ դրան հավատալ, առայժմ:

No comments:

Post a Comment