5/15/15

ԳՈՒՅՆԵՐ

1.

Կարմիրը ինձ տալիս է
նուռ և վարդ
գինի և կին

ինձ մնում է միայն
արյունովս շրջան գծել

2.

Ես ասում եմ կապույտ
և նայում եմ վեր
կարելի է և ասել
ազատություն

3.

Արև է
աչքերս փակ են
լույս-լույս է ու դեղին-դեղին

ծիրանի կուտ
արքայական տոհմդ
երջանիկներից է
երկրիս վրա

4.

ես քո լույսն էլ ճաշակեցի
քո բույրն էլ հոտոտեցի
կանաչ
երբ մայիսի հետ ամուսնացա

No comments:

Post a Comment