Իմ մեջ ինչ-որ բան կա գետից
դադարում ես չկամ
անշուշտ կա լույսից
ինձ խանդավառում է թափանցելը
կա նաև ծառից
ծաղկելը ինձ բնորոշ է
և թռչունից կա
ձգում է երկինքը
*
Իմ սկիզբը բառն է
ես նրան լրացնողը
կյանքի օղակ
ես բառ եմ
բառը ես
ճանաչման օղակ
բառը իմ ոգին է
ես նրա արարիչը
ներշնչանքի օղակ
իմ վերջը բառ է
բառն ինձ շարունակողը
հավերժության օղակ
*
Ես կամ
նշանակում է
ինչ-որ ժամանակ եղել եմ
ինչ-որ ժամանակ հետո
չեմ լինի
նշանակում է
երբեմն չեմ լինում
ո՞րն է
տեսնես
խորհուրդը լինելուս
և պատճառը երբեմն չլինելուս
No comments:
Post a Comment