ԵԶԵԳԻԱ*
Ապրում էր չէր ապրում
մի եզ էր ապրում
էս եզը մազալու սիրատոչոր եզ էր
կիրք էր տածում առ տրակտոր
ժամանակ առ ժամանակ
երկարատև եզատենդի մեջ էր ընկնում
էս եզը
մարդիկ նրան տրակտորի մոտ չէին թողնում
իբր թե ճշմատությունը տրակտորի մեջ չէ
վտանգավոր է
ախտահանություն կատարված չէ
տրակտորը անսուրբ կենդանի է
մի խոսքով արդարություն չկար
մարդիկ պոպուլիզմով էին զբաղված
եզն էլ սիրո ծարավ
կարոտախտի մեջ հալումաշ էր լինում
բարկացավ եզը
ազգադավ դարձավ
ոչ ուզեց հայրենիք ճանաչել
ոչ նախիր ոչ գենոֆոնդ
թքեց ազատ սիրո դեմոկրատիայի ճակատին
ու ոտքերը տնկեց
No comments:
Post a Comment