ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ
Ապագայում ևս
Թող չտրտնջամ,
Որ սևը սև է:
*
Վասն տեխնիկայի կատարելագործման,
Նոր շերտերի, խորքերի հայտնաբերման
Ես ինձ խոսք տվեցի
Գրել օրը մեկ բանաստեղծություն:
Երեկ կեսգիշերին տուն վերադարձա:
Այսօր էլ նստել՝
Ձեռքիս երակներն եմ ուսումնասիրում:
*
Հորս սարքած թռչնաբունը
Միշտ թափուր է:
Չնմանվեմ:Միշտ թափուր է:
No comments:
Post a Comment