12/12/16

Բանաստեղծի տաղանդը և երեխաների քանակը ու սեռը

Վերջերս ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք կապ կա բանաստեղծի շնորհքի, տաղանդի աստիճանի և իր երեխաների սեռի  ու քանակի միջև: Հնարավոր է, որ ոչ մի կապ էլ չլինի, և նման առնչություն որոնելը լրիվ անիմաստ է ու անհեթեթ: Սակայն գաղափարը ինձ դուր է գալիս, և ես որոշ բաներ ճշտելու ու պարզելու համար դիմեցի վիճակագրությանը:Իմ ցուցակի բանաստեղծները տղամարդիկ են, կանայք չկան. նախ` բանաստեղծուհիները քիչ են, համ էլ` նրանք կամ չեն ամուսնանում, կամ էլ մեկ երեխայից ավել չեն ունենում: Բոլորը իմ սիրած բանաստեղծներն են. ում պոետիկան ինձ դուր չի գալիս` ցուցակում չկա:

Հ/հ
Բանաստեղծ
Տղա
Աղջիկ
Ընդամենը
1
ՀովհաննեսԹումանյան
4
6
10
2
ՀովհաննեսՇիրազ
5
3
8
3
Սայաթ-Նովա
2
2
4
4
ՀակոբՄովսես
1
3
4
5
ԴանիելՎարուժան
2
1
3
6
ՀրաչյաՍարուխան
3
0
3
7
ԵղիշեՉարենց
0
2
2
8
ՌուբենՍևակ
1
1
2
9
ՀովհաննեսԳրիգորյան
0
2
2
10
ԱրմենՇեկոյան
0
2
2
11
ԱշոտԱվդալյան
0
2
2
12
ՀամոՍահյան
2
0
2
13
ՌազմիկԴավոյան
2
0
2
14
ՎահանՏերյան
0
1
1
15
ԱվետիքԻսահակյան
1
0
1
16
ՊետրոսԴուրյան
0
0
0
17
ՎահանԹեքեյան
0
0
0
18
ՄիսաքՄեծարենց
0
0
0
19
ՍլավիկՉիլոյան
0
0
0
20
ՆահապետՔուչակ
0
0
0
21
ԳրիգորՆարեկացի
0
0
0

Ընդամենը
23
25
48

Բացառված չէ, որ այս բանաստեղծներն ունենան այլ օրինավոր ու ապօրինի զավակներ, բայց ես չիմանամ, սակայն սխալանքը այդքան էլ մեծ չի լինի:
Ինչ ունեցանք.
1.      21 բանաստեղծից15-ը ունեցել է զավակ – 71.4 %
2.       6-ը զավակ չի ունեցել – 28.6 %
3.      2-ը ունեցել են 1- ական երեխա – 9.5 %
4.      7-ը ունեցել են 2-ական երեխա – 33.3 %
5.      6-ը ունեցել են 3 և ավել երեխա - 28.6 %
6.      Ընդհանուր աղջիկներ – 52.1%
7.      Ընդհանուր տղաներ – 47.9 %
8.      Միայն աղջիկներ ունեն 5-ը – 23.8 %
9.      Միայն տղաներ ունեն 4-ը – 19 %

Հետևություններ.
1.      Ակնհայտ է և ցանկալի, որ բանաստեղծը ունենա երեխա:
2.      Ակնհայտ է` որքան շատ` այնքան լավ:
3.      Ակնհայտ է, բայց ոչ համոզիչ` երեխաների մեջ աղջիկները շատ լինեն:

4.      Եվ ամենակարևորը. ակնհայտ է, որ Բանաստեղծ լինելու համար հեչ կարևոր չէ` ամուսնացած ես, թե ոչ, երեխա ունես, թե ոչ:

No comments:

Post a Comment