5/8/15

Մեր բակի շունը

Մեր բակի շունը
Մեծ ախորժակով հաչում է
Էլեկտրալարերին նստած
Երկու ճնճղուկի վրա:

*

Ես քանիցս փորձեցի
Աղբարկղում կերակրվող շանը
Հրամցնել ինքնատիպ երգեցողությունս:

Նա միշտ խուսափեց:

No comments:

Post a Comment